Լավրովը նախազգուշացրել է Կոսովոյի շուրջ Եվրոպայում «մեծ պայթյունի» մասին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում՝ կապված Կոսովոյի չճանաչված հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Եվրոպայի կենտրոնում մեծ պայթյուն է հասունանում: Հենց այնտեղ, որտեղ 1999 թվականին ՆԱՏՕ-ն ագրեսիա իրականացրեց Հարավսլավիայի դեմ՝ խախտելով Հելսինկյան եզրափակիչ ակտի և ԵԱՀԿ փաստաթղթերի բոլոր հնարավոր սկզբունքը»,- լրագրողներին ասել է Լավրովը և տագնապալի անվանել իրավիճակը Սերբիայի և Կոսովոյի շուրջ։
Լավրովի խոսքով՝ արևմտյան երկրները «բոլորին տոտալ հպատակեցնելու» կուրս են սահմանել։ Սակայն Կոսովոյի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է աշխարհաքաղաքական լուծում, որը կապահովի «հավասար անբաժան անվտանգություն բոլոր պետությունների համար», մասնավորապես՝ Եվրոպայում: Այս որոշումը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, պետք է նշանակի, որ ոչ մի ռազմական բլոկ, այդ թվում՝ Հյուսիսատլանտյան դաշինքը, իրավունք չունի հավակնել գերիշխանության եվրոպական տարածաշրջանում։
Նշենք, որ մայիսի 26-ի առավոտյան Կոսովոյի անվտանգության ուժերը ժամանել են չորս մունիցիպալիտետների քաղաքային վարչակազմերի շենքեր և փորձել գրավել դրանք։ Նրանց դեմ են եղել տեղի բնակիչները: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով սերբական բանակը հասցրել է առավելագույն պատրաստվածության։