Աֆրիկյան երկիրը Ռուսաստանին խնդրում է զինվորներ ուղարկել և ռազմաբազա բացել
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը պատրաստ է իր տարածքում հյուրընկալել ռուսական ռազմաբազա:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանում երկրի դեսպան Լեոն Դոդոնու-Պունագազան։
«Այժմ մեզ անհրաժեշտ է ռուսական ռազմաբազա, որտեղ կարող է տեղակայվել 5-ից 10 հազար զինվոր։ Միաժամանակ, անհրաժեշտության դեպքում դրանք կարող են օգտագործվել այլ երկրներում»,- ասել է Դոդոնու-Պունագազան։