Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Վազող տողեր

Ապարանում 3 անձի սպանության դեպքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է երեք անձի սպանության, ևս չորսին հրազենային վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողոթյոնների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ միջադեպին մասնակից անձանց շրջանակը, նրանց ինքնությունը, շարժառիթը, անհատականացվել է յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են համարժեք քրեաիրավական գնահատականներ:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ 2022թ. հունիսի 18-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի 32–ամյա բնակիչը եղբոր և ընկերոջ հետ MITSUBISHI մակնիշի ավտոմեքենայով, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում երթևեկելիս, մի քանի անգամ ձայնային ազդանշան են տվել իրենցից առաջ երթևեկող INFINITI մակնիշի ավտոմեքենային, որի վարորդն իր հերթին պատասխան ձայնային ազդանշան է տվել:

Ազդանշան տալու հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով MITSUBISHI ավտոմեքենայի վարորդը, ով հանդիսանում է 32-ամյա տղամարդու եղբայրը, շրջանցել է INFINITI մակնիշի ավտոմեքենային և կանգնեցրել վերջինիս:

Ավտոմեքենաները ճանապարհի բանուկ հատվածում կայանելու արդյունքում խցանում է առաջացել, ինչի պատճառով նրանց խոսակցությանը միջամտել են փողոցով երթևեկող այլ անձինք:

Խոսակցությունն աստիճանաբար վերածվել է վիճաբանության, ինչը շարունակվել է Քուչակ գյուղ տանող ճանապարհի սկզբնամասում, որի ժամանկ MITSUBISHI-ի վարորդը, իր կողմից վարվող ավտոմեքենայից վերցնելով որսորդական հրացանը, կրակել է օդ, ինչից հետո բոլորը հեռացել են նշված վայրից:

Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, վիճաբանությանը միջամտած անձանցից մեկն իր մտերիմների հետ Ապարան քաղաքի հրապարակում հանդիպել և պարզաբանումներ է պահանջել եղբայրների հետ նույն ավտոմեքենայում գտնված նրանց ընկերոջից, սակայն խոսակցությունն ավարտվել է՝ հետագայում հանդիպելու և պարզաբանումներ կատարելու պայմանավորվածությամբ:

Հաջորդ օրը՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում, նույն հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, եղբայրները մի խումբ իրենց կողմնակիցների հետ Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում գործող գազալցակայանում հանդիպել են նախորդ օրն իրենց հետ վիճաբանած անձանցից երկուսի հետ, որոնցից մեկին ծեծի են ենթարկել:

Գազալցակայանում վերջինիս ծեծի ենթարկելու, ինչպես նաև նախորդ գիշեր տեղի ունեցած միջադեպի հարցի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, մի կողմից եղբայրները, նրանց ընկերը և մի խումբ նրանց կողմնակիցներ, իսկ մյուս կողմից՝ Ապարան քաղաքի՝ թվով 10 և ավելի անձինք տարբեր ավտոմեքենաներով, պայմանավորվածության համաձայն, նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում հանդիպել են Արագածոտնի մարզի Նիգավան համայնք տանող ճանապարհին հարակից «աղբանոց» կոչվող դաշտամիջյան տարածքում:

Խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում Երևան քաղաքի 32-ամյա բնակիչը և վերջինիս ընկերը, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, երկու և ավելի անձանց կյանքից զրկելու նպատակով, նախապես իրենց հետ վերցրած Churchill և ՄՌ-135 մոդելի որսորդական ողորկափող հրացաններից բազմաթիվ կրակոցներ են արձակել ներկաների ուղղությամբ։ Դրա հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ դեպքից անմիջապես հետո հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, մեկը գիտակցության չգալով մահացել է 2022թ. հունիսի 20-ին, իսկ երրորդը՝ 2022թ. օգոստոսի 6-ին: Եվս չորս անձ, տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոցներ և ստացել անհրաժեշտ բուժօգնություն:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, հայտարարվել նախաքննության ավարտի մասին, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Մյուս մասով շարունակվող նախաքննության ընթացքում իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում` 2023թ. մայիսի 24-ին հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող երկրորդ մեղադրյալը՝ 32-ամյա տղամարդու ընկերը: Նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վերջինիս վերաբերյալ մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: