Էրդողանի առաջին այցը կարող է կայանալ դեպի Մոլդովա
Էրդողանը ընտրություններում հաղթելուց հետո կարող է իր առաջին արտասահմանյան այցը կատարել ոչ թե Ադրբեջան, այլ Մոլդովա:
Անկարան չի բացառում, որ Թուրքիայի ղեկավարը կմասնակցի Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
«Երդմնակալության արարողությունից հետո արտասահմանյան ուղևորություններ տեղի կունենան»,- ասել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը։