ԵՄ-ն Կոսովոյի իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն թուլացնել իրավիճակը. Բորել
ԵՄ-ն խստագույնս դատապարտում է Զվեչանում այսօրվա բռնությունը։ Այս մասին գրել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։
«Բռնի գործողությունները, որոնք կատարվել են ՆԱՏՕ-ի՝ Կոսովոյի ուժերի, ԶԼՄ-ների, քաղաքացիականների և ոստիկանության նկատմամբ, բացարձակապես անընդունելի են»,- նշել է նա:
Բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն Կոսովոյի իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում անհապաղ և անվերապահորեն թուլացնել իրավիճակը։