Մեկնարկել է «Արարատ-Արմենիա»-«Ցելյե» հանդիպման տոմսերի վաճառքըՈւկրաինան կորցրել է F-16 կործանիչՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքըԱրա Նախշքարյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է տնային կալանք խափանման միջոցըՖԻՖԱ-ն կարգապահական վարույթ է նախաձեռնել Արգենտինայի հավաքականի նկատմամբՏուսկն ու Զելենսկին քննարկել են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունըԵրևանում փտած ծառը տապալվել ու ընկել է կայանված «Nissan Rouge»–ի վրաՈմանք փորձում էին համոզել, որ մեր թիմը չգնա Բաքու. տղեն գնաց ու դարձավ աշխարհի չեմպիոն. Արայիկ ՀարությունյանԴավիթ Համբարձումյանը նշանակվել է Մասիս համայնքի ղեկավարի խորհրդականԳՇ պետն ու Կարմիր խաչի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղություններին առնչվող հարցերՄոտեցել է ազգովի սթափվելու պահը․ Խոսրով ՀարությունյանԼոռու մարզում սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացիԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների հետևանքով զոհվել են ԻՀՊԿ-ի չորս զինծառայողներԱյսօր ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին«Մորենա» ռեստորանի բակում հարսանեկան արարողության մասնակիցներից մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցԱնգլիայի մի հատվածում շոգի չորրորդ ալիքի պատճառով երաշտ է հայտարարվելԻրանական սցենար Կարմիր ծովում. հութիները կարող են սկսել վճար գանձել նավերից անցման համարՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՄադրիդն անտառային հրդեհների պատճառով կառավարությանը խնդրել է ակտիվացնել ԵՄ համերաշխության հիմնադրամըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունիՆազարյանը դարձավ ոսկե մեդալակիր աշխարհի առաջնության հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունումԻրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար հսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկըԱնահիտ Մանասյանը ահազանգի հետքերով գնացել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալՇուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտը. Ծառուկյանն ակնարկում է մեծ անակնկալի մասինԲենիամին Նեթանյահուն հրաժարվել է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ5 ոսկի, 1 արծաթ, 3 բրոնզ․ ՀՀ-ի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ չեմպիոններ է տվելՀրաչյա Ռոստոմյանը հեռացել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնիցՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերը՝ ըստ տարիքային խմբերիՄիացյալ Նահանգները մտադիր է հզոր հարվածներ հասցնել Իրանին«Lori Peak» հանրային սննդի օբյեկտում արձանագրվել է թունավորում․ գործունեությունը կասեցվել էՈրքան է եղել Մովսիսյանի առաջին աշխատավարձը․ ֆուտբոլիստի անկեղծ խոստովանությունըԱմբերդի նախկին ղեկավարի կողմից ապօրինի օտարվել են համայնքապատկան 9 տարբեր հողակտորներԱյս տարվա առաջին կիսամյակում քրեական վարույթներով վերականգնվել է 6 միլիարդ 666 միլիոն 631 հազար դրամ. Գլխավոր դատախազությունՇատ հիմար համեմատական թեզ կա, երբ Փաշինյանին համեմատում են Զելենսկու հետ. Արթուր Դանիելյանը նշել է նրանց տարբերություններըՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը
Դեպի ՌԴ արտահանվող կաթնամթերքի սահմանափակումը ՀՀ–ի համար լուրջ ռիսկ է. Համաշխարհային բանկ
Թուրքիայում մոլեգնում են հրդեհներըՉի ուզել, չի շնորհավորել. Փաշինյանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին6 անձի մшհվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավատվել էՀրդեհ Հաղթանակ թաղամասումՈւկրաինայի ՊՆ նոր նախարարը նշել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի առաջիկա 14 տարվա ընթացքումԱդրբեջանի ԱԳՆ-ի արձագանքը Զախարովայի հայտարարությանը՝ սխալ և փաստերի խեղաթյուրում է. ՀՅԴՔՊ-ական լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս. Փաշինյանը՝ Կոնջորյանի եղբոր մասնակցությամբ միջադեպի մասինՋալալ Հարությունյանը պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում
Լիլիթ Մակունցը կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար
նեղված չեմ. ՔՊ վարչությունը իր վստահությունը չտվեց Սասուն Միքայելյանին. նա հանձնաժողովի նախագահ չի լինի6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. ՓաշինյանՀայաստանն ու Իրանն կարող են ավելացնել գազի և էներգիայի փոխադարձ մատակարարումների ծավալները. ԽուդաթյանՏիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
Քաղաքականություն

Այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին

ՀՅԴ սկզբունքայնությունը անսկզբունքայնության մեջ է: Մի քաղաքական ուժ, որն ավելի քան 125 տարվա կենսագրություն ունի, բայց միայն վերջին տարիներին մոտ մի 100 անգամ «ֆռցրել» է ժողովրդին: Այդ քաղաքական ուժն էր, որ մի քանի տարի առաջ պահանջում էր կառավարության հրաժարականը, և «հաթաթա» տալով պատրաստ էր ՀՀԿ անդամներին դալանների տակ ծեծել, իսկ այսօր այդ նույն կամարների տակ քաղաքական սիրախաղի մեջ է մտել իշխանության հետ: Ավելին, իշխանության պորտֆելների մասին խոսելիս դաշնակցության ձեռքերն ու ոտքերը մի տեսակ դողում են:

Ու այն, ինչ ասել են` չկամությունից ու իրենց քաղաքական ներկայության «մանրադրամ» լինելուց են ասել: Ոչ վաղ անցյալում կուրծք էին ծեծում, որ միայն 7 կետանոց վերջնագրի իրականացման դեպքում երկխոսության եզրեր կգտնեն իշխանության հետ, բացառելով մասնակի պատասխանատվությունը գործադիր մարմնում: Բայց այսօր իրենց ասածի ձեռքն են կրակն ընկել ու չգիտեն, թե ինչպես հանրությանը համոզեն, որ իրենց ասածը՝ իրենց մտածացը չէ, իրենց ասածը՝ մեր հասկացածը չէ: Եվ ընդհանուր բանաձևումն էլ այսպիսին է` ձեր մտածացը՝ նյութեղեն, մեր հասկացածը՝ խիստ ճգնաժամային:

Սա մի խաղ է, որը միայն դաշնակցության մոտ է լավ ստացվում, կարելի է ասել, որ դա ՀՅԴ-ի մենաշնորհն է: Բացառապես ՀՅԴ-ի: Եվ այդ մենաշնորհի լիարժեք կիրառման շնորհիվ է Դաշնակցությունը կարողացել վերջին տասնամյակում իր քաղաքական կենսունակությունը պահպանել: Իսկական դաշնակցականը հենց այսպես պետք է լինի՝ այդ խաղի տրամաբանական շրջանակներում նա պետք է վարպետորեն «քլնգի» իշխանությանը, և միաժամանակ կարողանա իր անդամներին արտերկրում հյուպատոսներ ու դեսպաններ նշանակի, ժողովրդի աչքի առաջ աղի արցունք թափի, և միաժամանակ նեղ ընկած ժամանակ իշխանության փրկիչը լինի: Երբ ուզենա կոալիցիա մտնի, երբ ուզենա կոալիցիայից դուրս գա: Սիրտը ուզի՝ երկրի կործանումից կխոսի, չէ՝ առաջընթացը կա ու կա…

Դաշնակցության համար այսօր առաջընթացի ժամանակներն են եկել: Եվ իսկապես առաջընթաց է, որ ԱԺ-ում 4-5 պատգամավոր ունեցող խմբակցությանը կոալիցիա կազմելու հրավեր են անում: Ամեն մեկին այս բախտը չէր վիճակվի: Այսօր ՀՅԴ-ի համար սկզբունքորեն ընդունելի է կոալիցիա կազմելու առաջարկությունը, չնայած որ, հայ-թուրքական արձանագրությունները մինչ օրս կոկորդում մնացած ոսկոր են, ինչը ՀՅԴ-ի համար պետք է լիներ կոալիցիա կազմելու սկզբունքների սկզբունքը: Տարիների ընթացքում ձեռք բերած իմունիտետով Դաշնակցության այս ֆենոմենն է շատերի մոտ հռետորական հարց առաջացնում, թե ինչո ՞ւ այն այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին: