Շվեդիան կմիանա ՆԱՏՕ-ին առաջիկա շաբաթներին. Բլինկեն
ԱՄՆ պետքարտուղար Բլինկենն ասել է, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Շվեդիան կմիանա ՆԱՏՕ-ին առաջիկա շաբաթներին։
Այս մասին գրում է BBC-ն:
«Մենք կասկած չունենք, որ դա կարող է տեղի ունենալ, և դա պետք է տեղի ունենա», - ասել է Բլինկենը Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնի հետ շվեդական Լուլեա քաղաքում համատեղ մամուլի ասուլիսում: