Ռուսաստանի փլուզումը կսկսվի Հյուսիսային Կովկասից. Սաակաշվիլի
Միխեիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի արդյունքում Ռուսաստանը կտրոհվի փոքր մասերի և այդ գործընթացը կսկսվի Հյուսիսային Կովկասից:
Սահակաշվիլիի խոսքով՝ Հյուսիսային Կովկասից Ռուսաստանի հեռացումը Վրաստանին հնարավորություն կտա վերադարձնել Աբխազիան:
«Ուկրաինան, անշուշտ, ճակատում կհասնի շրջադարձային կետի: Արևմուտքը որոշել է վերջ դնել Պուտինի ռեժիմին, Ռուսաստանը կսկսի տրոհվել և առաջին հերթին դա կսկսվի Հյուսիսային Կովկասից», - ասել է Սահակաշվիլին: