Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Ի՞նչ ճակատագիր է սպասվում Երևանի կոնյակի գործարանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Վերջերս պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատեր Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական սանկցիաների պատճառով վերջնականապես դադարեցնում է իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան։ Այս մասին հայտարարել էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ խոստանալով արագ արձագանքել տեղի ունեցածին։ Դեռ մինչեւ այս հայտարարությունը Հայաստանի բիզնես-շրջանակներում համառորեն լուրեր էին պտտվում, թե «Արարատը» դրվելու է վաճառքի, քանի որ գործարանի արտադրանքի 80 տոկոսը սպառվում էր Ռուսաստանում, եւ ռուսական շուկան կորցնելուց հետո «Արարատին» սնանկացում է սպառնում։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են ամիսներ առաջ, եւ նույնիսկ 3-4 պոտենցիալ գնորդ կա ասպարեզում։

Հնչում են պոտենցիալ գնորդների անունները՝ Խաչատուր Սուքիասյան, Գագիկ Ծառուկյան։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանի Երեւանի կոնյակի գործարանը ժամանակին «Արարատ» անունն էր կրում եւ դրանից հրաժարվեց Պեռնո Ռիկարի գործարանի պահանջով։ «Արարատ» ապրանքային նշանը մնաց ֆրանսիացիներին, եւ սա լավ հնարավորություն է՝ նորից ետ բերելու, ծավալներն ընդլայնելու համար։ Անգամ վաճառքի գներ էին նշվում՝ 180 մլն դոլարից սկսած, բայց մեր հավաստի տեղեկություններով՝ ֆրանսիացիները մեկնարկային գին են սահմանել 250 մլն դոլարը․ այդքան են գնահատում գործարանը։

Գործարանից դեռեւս հերքում են վաճառքի մասին տեղեկությունները։ «Արարատ» գործարանի մամուլի հետ աշխատանքի պատասխանատուն «Հրապարակին» հայտնեց, որ վաճառքի մասին տեղեկություններն իրականության հետ աղերս չունեն։ Այդ դեպքում ինչպե՞ս է գործարանը լրացնելու ռուսական շուկայի կորուստը․ այս հարցից պատասխանատուն փորձեց խուսափել՝ գրավոր հարցում պահանջելով եւ ասելով, որ գրավոր պատասխանը մի քանի օր կպահանջի։ Կարելի է ենթադրել, որ գործարանում առայժմ չեն պատրաստվում զրուցել վաճառքի մասին, եւ կուլիսային բանակցություններ են ընթանում պոտենցիալ գնորդների հետ։

Մեր աղբյուրները փոխանցում են, որ հնարավոր է կառավարությունը որոշի կոնյակի գործարանը հետ գնել՝ Pernod Ricard ֆրանսիական ընկերությանը վճարելով 250 միլիոն դոլար։ Այսպես ասած՝ պետականացնել գործարանը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ չցանկացավ պատասխանել մեր հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ կոնյակի գործարանը պետականացվի։ «Ես ոչ միայն չեմ ուզում ասել, որ ճիշտ չէ այդ տեղեկությունը, այլեւ՝ որ դուք գրեք այդ մասին․ դա նոնսենս է։ Գործարանի մասին ոչինչ մի գրեք, որովհետեւ իրենք շատ նորմալ, լավ աշխատանքային իրավիճակում են։ Հետեւեք իրենց կողմից տրվող նորություններին։ Այս պահի դրությամբ որեւէ բան գոյություն չունի, չի կարելի վարկաբեկել ընկերություններին, վատ է, որ դուք գրում եք այդպիսի տեքստ»,- որոշեց մեր գլխին բարոյախրատական ճառ կարդալ էկոնոմիկայի նախարարը։

Չպատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք իրեն չի՞ մտահոգում մեր լավագույն գործարանի ճակատագիրը, գործարանի, որն արտադրում է հայկական լեգենդը՝ Ararat կոնյակը, եւ այժմ կորցրել է սպառման շուկան։ Մի՞թե պետությունը չպետք է ունենա իր ծրագիրը եւ պատկերացումը գործարանի ապագայի վերաբերյալ։ Թեեւ մենք լիովին հասկանում ենք Քերոբյանի մտավախությունը․ երկրի կառավարման հարցերում բազում սխալներ թույլ տված կառավարությունն ինչպե՞ս պետք է տնօրինի նման գիգանտի ճակատագիրը, ո՞ւմ պետք է այնտեղ տնօրեն ու մենեջեր նշանակի, որ կարողանան գլուխ հանել այդ պատասխանատվությունից։ Եթե գործարանը պետականացվում է, այսինքն՝ հետ է գնվում ֆրանսիացիներից, պետք է նկատի առնվի նաեւ այն լրջագույն մրցակցությունը, որն առկա է կոնյակի արտադրության ոլորտում։ Իսկ Փաշինյանը, ինչպես հայտնի է, չունի տնտեսության կառավարման ոլորտում գրագետ կադրեր, ուստի մեծ է վտանգը, որ կոնյակի գործարանը լավ ճակատագրի չի արժանանա։

Հիշեցնենք, որ Pernod Ricard ընկերությունը Երեւանի կոնյակի գործարանը գնել է 1998 թվականին։ Այն ժամանակ բավականին երկար տեւեց գործարքի կայացումը, քանի որ Ռուսաստանում այդ ժամանակ տնտեսական ճգնաժամ էր, եւ ֆրանսիացիները մտավախություն ունեին, որ չեն կարողանա իրենց ուզած գներով ՌԴ-ում վաճառել հայկական կոնյակը։ Այնպես որ, Երեւանի կոնյակի գործարանի գործերը միշտ էլ կախված են եղել ռուսական շուկայից, եւ ակնհայտ է, որ գնորդը պետք է չունենա ՌԴ-ի դեմ Արեւմուտքի սանկցիաների քաղաքականությանն աջակցելու պարտավորություն։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում