Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-Նակալյան
Մամուլ

Եթե կարողանան 300 հազար ստորագրություն բերել, դա լուրջ թիվ է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ 

«Ինչպես հայտնի է, «Հայաքվե» շարժումն Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի ընդունման նախաձեռնությամբ է հանդես եկել։ Այդ օրենսդրական նախագծով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող խոսքի եւ քայլերի համար։ Շարժման նախաձեռնողները 66 անձ են՝ տարբեր ոլորտներում հայտնի գործիչներ, հանրային դեմքեր, մտավորականներ, որոնք նախագիծն անցկացնելու համար ստորագրահավաք են սկսել։ Առաջին փուլում պետք է 50 հազար ստորագրություն հավաքվի, եթե ԱԺ-ն այն մերժի՝ 300 հազար ստորագրությամբ նախագիծը կարող է դրվել համաժողովրդական հանրաքվեի։

Իշխող թիմում փակագծեր չեն բացում Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագծի վերաբերյալ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ մեր հարցին՝ ինչպե՞ս կվարվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, եթե հազարավոր մարդիկ ստորագրահավաք նախաձեռնեն, եւ նախագիծը բերվի ԱԺ նիստերի օրակարգ, պատասխանեց՝ տեղյակ չէ, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը, երբ նախագիծը լինի խորհրդարանում, կուսումնասիրեն․ «Դուք խոսում եք օրենսդրական նախաձեռնության մասին, իսկ ես օդում, առանց այն ուսումնասիրելու չեմ կարող կարծիք հայտնել, պետք է հասկանալ ձեւակերպումները»։

Փորձեցինք կոնկրետ օրինակով ներկայացնել խնդիրն Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ինքը համաձայնություն է հայտնել Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, մինչդեռ սահմանադրորեն չունի դրա իրավունքը․ հիմա նման դեպքերին հակազդող, քրեական պատիժ սահմանող օրենք են առաջարկում մի խումբ մարդիկ։ «Ես չգիտեմ՝ ինչի մեջ են Նիկոլ Փաշինյանին ուզում հակազդել, դրա համար հարյուրավոր ձեւեր կան՝ թող ընտրեն եւ հակազդեն»,- ասաց Ալեն Սիմոնյանը։ «Խնդրեմ՝ եթե կարողանան 300 հազար ստորագրություն բերել, դա լուրջ թիվ է, երբ գոնե 200 հազար կամ 150 հազար կհավաքեն․․․․ նախագիծը կկարդանք, կմեկնաբանենք»,- թերահավատորեն նետեց ԱԺ նախագահը։

Նկատենք, որ «Հայաքվե» շարժմանը, որը ձեւավորել են մի խումբ հասարակական-քաղաքական գործիչներ, միացել են նաեւ հայտնի իրավաբաններ, սահմանադրագետներ։ Հայտնի է, որ օրենսդրական նախաձեռնությամբ մեր երկրում կարող են հանդես գալ պատգամավորները, կառավարությունը եւ ժողովուրդը՝ 50 հազար անձի մասնակցությամբ։ Բայց այդ նախագիծը կրկին մտնելու է խորհրդարան եւ քվեարկվի։ Մերժվելու դեպքում հանրաքվե անելն է, որի իրականացման համար պահանջվում է հավաքել 300 հազար ստորագրություն։ Արդեն իսկ ընթանում են ստորագրահավաքի նախապատրաստական աշխատանքները․ դիմել են ԿԸՀ՝ ձեւաթուղթ ստանալու համար։
Շարժումն օրենսդրորեն երկու ամիս՝ 60 օր ժամանակ ունի՝ 50 հազար ստորագրություն հավաքելու համար։ Ապա դրանք պետք է ստուգվեն եւ հաստատվեն ԿԸՀ-ի կողմից, եւ օրենսդրական նախագիծը կարող են մտցնել ԱԺ նիստերի օրակարգ։ Եթե ԱԺ-ն նստաշրջանի ընթացքում չի քվեարկում կամ մերժում է, այդ ժամանակ նոր սկսում են 300 հազար ստորագրություն հավաքելու գործընթացը։

Հայաստանի խորհրդարանը դեռեւս 1989 թ. դեկտեմբերի 1-ին է ճանաչել Արցախի ինքնորոշման փաստը, 1992 թ. ԳԽ հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր դիրքորոշումը, իսկ 1995 թ. հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության նախաբանում որպես հիմք են ընդունվել Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված համազգային նպատակները, որոնց մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Արցախի ինքնորոշումը։

ՀՀ Սահմանադրության նախաբանը Սահմանադրության այն հազվագյուտ դրույթներից է, որն ընդունման օրվանից որեւէ փոփոխության չի ենթարկվել եւ ընդունվել է քաղաքական ուժերի միջեւ լայն համաձայնության արդյունքում: Մինչդեռ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշել է բանավոր խմբագրել թե՛ Սահմանադրությունը, թե՛ պատմական փաստերը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում։

ՔՊ-ական Լիլիթ Ստեփանյանը հակադարձում է՝ ոչ մի նախաձեռնության անհրաժեշտություն էլ չկա․ «Էդ իրենք չէ, որ չպիտի թույլ տան (նկատի ունի Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ Լ․ Շ․), դա ամրագրված է տարբեր իրավական ակտերում»։ Ստեփանյանին հակադարձեցինք՝ ամրագրված է, բայց Փաշինյանին դա չի խանգարում նման որոշում ընդունել, ուստի պետք է քրեական պատիժ սահմանել։ «Երբ նախագիծը կարդամ, մեծ հաճույքով հարցազրույց կտամ, ինձ համար սրտացավ թեմա է»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Գյումրեցի Դավիթ Առուշանյանն էլ հարցը լսելուց հետո հրաժարվեց կարծիք հայտնելուց․ «Ես տեղյակ չեմ։ Էն, ինչը ձեզանից լսում եմ, չեմ կարող մեկնաբանել»։ Նույնն արեց սյունեցի Նարեկ Ղահրամանյանը»։