ՀՀ-ում ժողովրդավարության բացակայությունը նպաստել է, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին․ Փաշինյան
Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է և այն ռազմավարությունը, որն առաջ էր մղում մեզ դեպի հեղափոխություն։ Դա է պատճառը, որ ժողովրդավարությունը եղավ և շարունակում է լինել Հայաստանի բրենդը։ Այս մասին այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում։
Փաշինյան անդրադառնալով նախագահ Վահագն Խաչատուրյանի ելույթին, ով խոսել էր ԼՂ-ի հիմնախնդրի և ժողովրդավարության հարաբերությունների մասին։
«Սա լրջագույն թեմա է։ Այդ թեմայի կարևորագույն պրոբլեմն ինձ համար հետևյալն է, որ ըստ էության, ժողովրդավարության բացակայությունը ՀՀ-ում, կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը ծառայել է գործիք, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Սա շատ կարևոր նրբություն է։ Ես իհարկե չեմ ուզում քաղաքական բանավեճի տեղիք տալ, քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են մի քանի հոգի ընդամենը, դրա վառ ապացույցն է»,-նշեց Փաշինյանը։