Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, այս ճանապարհին ԱՄՆ-ը ձեր կողքին է. ԱՄՆ դեսպան
Հայաստանը դառնում է տարածաշրջանում մի պայծառ կետ, ինչը մենք նկատեցինք «Freedom House»-ի անցած շաբաթ հրատարակած «Անցումային պետություններ» զեկույցում։ ԱՄՆ-ն այս ճանապարհին ձեր կողքին է դեպի ավելի բաց, ավելի հաշվետու, բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Նրա խոսքով՝ իրենք ՄՆ-ում կարևորում են և հաշվի են առնում պատմության դասերը։
«Ինչպես պետքարտուղար Բլինքենն է ասել, այս մարտահրավերներին դիմակայելու մեր հանձնառությունն է մեր թերություններն իմանալը։ Հենց սրանով է տարբերվում ժողովրդավարությունը կառավարման մյուս ձևերից։ Ես անչափ հպարտ եմ աշխատանքով, որը մենք կատարում ենք Հայաստանում՝ ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ։ Մենք քայլեր ենք ձեռնարկում վերացնելու խտրականությունը և խթանում ենք մի հասարակություն, որտեղ հարգվում են բազմազանությունը և հասարակության բոլոր անդամների իրավունքները՝ անկախ նրանց կարգավիճակից, դիրքից»,- նշեց դեսպանը։