Տեսեք՝ 2021թ․-ի մայիսի 10-ին ուժի մեջ մտավ իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվեց, մայիսի 12-ին Ադրբեջանը ներխուժեց Սոթք-Խոզնավար. Փաշինյան
Ժողովրդավարությունը Հայաստանում ես համարում եմ անշրջելի՝ ներքին առումով։ Ես ուզում եմ խոսել մեր ոչ վաղ անցյալի մասին։ Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Տեսեք՝ 2021թ․-ի մայիսի 10-ին ուժի մեջ է մտնում իմ հրաժարականը և խորհրդարանը լուծարվում է։ Այսինքն՝ երկրում փաստացի չկա ո՛չ Կառավարություն, ո՛չ Խորհրդարան։ Մայիսի 12-ին տեղի է ունենում Ադրբեջանի ներխուժումը Սոթք-Խոզնավար հատված։ 0 ռեակցիա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից։ Այժմ քրեական գործով կան բարձրաստիճան զինվորականներ կալանավորված։ Իսկ ինչի՞ համար են կալանավորվել։ Կալանավորվել են, որովհետև ոչ մի գործողություն չեն ձեռնարկել Հայաստանի ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։ Հասկանո՞ւմ եք, նրանք անգամ չունեն բացատրություն»,-նշեց Փաշինյանը։
Շարունակելով խոսքը նա նշեց․ «Պատկերացրեք, թե մեր ռեակցիաները լինեին գծային, ապա մենք կկորցնեինք թե՛ ժողովրդավարությունը, թե՛ պետությունը։ Ասվածի մեջ որևէ չափազանցություն չկա»։
Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ի արտաքին քաղաքական մանյովրի դաշտը նեղանում է ու սա լուրջ մարտահրավեր է, ինչը լուրջ պրոբլեմ է բոլորիս համար։