Թալիբների առաջնորդը գաղտնի բանակցություններ է վարել. Reuters
Թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան մայիսին գաղտնի բանակցություններ է վարել Կատարի վարչապետ Մուհամմեդ բեն Աբդուլռահման Ալ Թանիի հետ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմնական թեման եղել է միջազգային հանրության հետ հարաբերություններում լարվածության կարգավորումը։ Նաև, ըստ գործակալության, թալիբների առաջնորդի հետ շեյխ Մոհամմեդի կողմից բարձրացված այլ հարցերի թվում էր աղջիկների կրթության և կանանց աշխատանքի տեղավորման արգելքը վերացնելու անհրաժեշտությունը:
Ըստ հրատարակության՝ այս իրադարձությունները կարող են վկայել Աֆղանստանի իշխանությունների պատրաստակամության մասին՝ քննարկելու ուղիներ, որոնք կօգնեն վերջ դնել երկրի մեկուսացմանը։