Ուժեղ պայթյուն Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի սահմանների խաչմերուկում
Չորեքշաբթի օրը՝ մայիսի 31-ին, ռուսական Telegram ալիքները հայտնել են Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի սահմանների հանգույցում՝ «Երեք քույր» անցակետի տարածքում պայթյունի մասին։
Նախնական տվյալներով՝ պայթեցվել է դեպի Չեռնիգովի շրջան տանող ճանապարհի մի հատվածը։ Ռուսները նշում են, որ ճանապարհը պայթեցվել է, որպեսզի կանխեն ուկրաինական դիվերսանտների մուտքը Ռուսաստանի Բրյանսկի շրջան։
Պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությունը դեռևս չի մեկնաբանել ճանապարհի պայթեցումը։