Ղրղզստանում սկսվում է ապագայի քաղաքի կառուցումը
Ղրղզստանում Ասման քաղաքի շինարարությունը կսկսվի 2023 թվականի հունիսի 30-ին։
Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սադիր Ջապարովը, գրում է Kabar գործակալությունը։
Նրա խոսքով, փաստաթղթերի և նախագծի պատրաստման համար պահանջվել է 1,5 տարի։
«Ապագա քաղաքում ապրելու է 500.000-ից մինչև 700.000 մարդ։ Քաղաքի ընդհանուր մակերեսը 4 հազար հեկտար է։ Շինարարությունը ֆինանսավորվելու է արտաքին ներդրողների՝ արտասահմանյան ընկերությունների կողմից»,- ասել է Ժապարովը։