Ուզում եմ, որ վավերացվի Ստամբուլյան կոնվանցիան․ Անդրեա Վիկտորին
«Ես լրատվամիջոցների անկախ լինելու ջատագով եմ, քանի որ նրանք են պահապանները անկախության, նրանց պետք է պաշտպանել, բավական չէ ասել, որ համացանցն ազատ է»։
Այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում պանելային քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Կանանց կարողությունների հարցում բարելավում կա, սակայն անելիքներ դեռ շատ կան՝ հնարավորություններ ընձեռելով նրանց իսկապես զարգացնել տնտեսական գործունեությունը։ Ես կառավարությունում և խաղաղության գործընթացներում կուզենայի ավելի շատ կանանց տեսնել։ Կանանց ավելի մեծ ներկայացվածություն եմ ուզում տեսնել։ Ես ուզում եմ, որպեսզի վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան։ Ես գիտեմ կան մարդիկ, որոնց դուր չի գա այն նախադասությունը, որը ես արտաբերեցի, սակայն ես այն կկրկնեմ, որ դա կանանց պաշտպանության համար է։ Ես ակնկալում եմ, որ այդ առումով ևս քաղհասարակությունը կարող է մեզ աջակցել»,- ասաց ԵՄ դեսպանը։
Մանրամասները՝ տեսանյութում