Կիմ Չեն Ընը չափից շատ է ուտում, շատ է ծխում և չի քնում
Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնում է, որ Կիմ Չեն Ընը չափից շատ է ուտում, շատ է ծխում և չի քնում։
Այն, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն ակնհայտորեն ավելի լավ է ապրում, քան իր ժողովուրդը, վաղուց հայտնի է, սակայն հարավկորեական հետախուզությունը հայտնում է, որ Կիմը լուրջ առողջական խնդիրներ ունի։
Հետախուզության տվյալներով՝ Կիմ Չեն Ընը տառապում է անքնությամբ, կշռում է ավելի քան 140 կգ և գնալով ավելի մեծ կախվածություն է ձեռք բերում ծխախոտից և ալկոհոլից։