Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

«Երևան Ջուր» ընկերության տնօրենի «Լենդ Կռաուզերը», միլիոնանոց աշխատավարձն ու ներդրումների «փուչիկը»

Այս տարի մայիսին պետք է մրցույթ հայտարարվեր` Երևանի և հարակից համայնքների ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերը կառավարելու համար, սակայն ինչպես երևում է, մրցույթը հետաձգվում է:

Թե ինչ պատճառով է մրցույթը հետաձգվում, «Երևան Ջրից» մեզ հաջողվեց  պարզել միայն, որ բարդ մրցույթ է կառավարությունը դժվարանում է այդ մրցույթը կազմակերպել:

Մեր բազմաթիվ փորձերը կապվել անմիջապես «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանի հետ` չհաջողվեց, քանի որ նույնիսկ ըստ մամուլի քարտուղարի, ինքն էլ է ուշ-ուշ տեսնում իր ղեկավարին, նա քիչ է լինում աշխատավայրում:

Աշխատավայրում քիչ ժամանակ անցկացնող տնօրեն Գոռ Գրիգորյանը, ըստ որոշ լուրերի, պարզվում է, վարում է ծառայողական 50 000 դոլար և ավելի արժողությամբ «Լենդ Կռաուզեր» ավտոմեքենա, ստանում է ամսական մոտ 3 մլն դրամ աշխատավարձ:

Ըստ շրջանառվող լուրերի, ամսական 3 մլն դրամ աշխատավարձ ստացող Գոռ Գրիգորյանը վայելում է Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հովանավորությունը: Զուգադիպություն է, թե ոչ, բայց «Երևան Ջուր» ընկերության տեխնիկական աուդիտի հաշվետվության արդյունքները մշտապես ընդունվել են Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի ներկայությամբ:

Կամո Արեյանն էլ, որպես կանոն, լուրջ ձեռքբերում է գնահատում ընկերության կառավարման, ֆինանսատնտեսական, ջրամատակարարման որակի բարելավման, ջրակորուստների կրճատման աշխատանքները:

Ինչ արդյունքներ է գրանցել Veolia Water ընկերությունը, հատկապես այն պարագայում, որ կառավարումը լիովին վստահել է հայկական թիմին:
Միայն մեկ օրինակ. 2011թ. հունիսի 1-3-ը, Երևան քաղաքի Նուբարաշեն 11-րդ թաղամասում խմելու ջրից զանգվածային թունավորման դեպք գրանցվեց:

Իսկ Երևանում և մերձակա համայնքներում տարածքներ կան, որ ոչ խմելաջրի որակն է բարձրացել, ոչ էլ ջրամատակարարման տևողությունն է երկարել, և եթե որևէ խողովակաշար են անցկացրել, ապա հաջորդն օրն իսկ սկսել են նորոգել ու վերանորոգել:

Մեզ չհաջողվեց անմիջապես տնօրենից պարզել, թե որքան շահույթ է ստանում «Երևան Ջուր» ընկերությունը, այն պարագայում, երբ գրեթե ամեն տարի դիմում է խմելաջրի սակագինը բարձրացնելու հայտով: Իսկ եթե փոքր-ինչ ջանք ու գումար դրվեր ընկերության կողմից և կորուստները նվազեցվեր, սպառողն այսօր խմելու ջրի դիմաց բոլորովին այլ սակագին կվճարեր, ջրի որակն էլ այլ կլիներ: Բայց «Երևան Ջուր» քաղաքականությունն այլ է, այստեղ սիրում են ճոխ աշխատավարձ, շքեղ մեքենաներ, փարիզյան թանկարժեք ճանապարհորդություններ:

Պարզվում է, որ այս ընկերությունում «Լենդ Կռաուզեռ» մակնիշի մոտ 50 000 դոլարանոց ավտոմեքենա է վարում նաև ընկերության ֆինանսական գծով պատասխանատուն, որին ընկերությունում փաղաքշորեն «Պապիկ» են ասում: Նա ամենաերկարակյաց աշխատողն է, քանի որ «Երևան Ջրում» է 1994թ-ից:

Ասում են, որ հերթական մրցույթում ով հաղթի, միևնույնն է ֆինանսիստ «Պապիկը» մնալու է, փոխարենը Կամո Արեյանի հովանավորյալ Գոռ Գրիգորյանը կլքի իր պաշտոնը:

Ըստ շրջանառվող լուրերի, մրցույթին ցանկանում են մասնակցել «Արարատ գրուպը», Կարեն Կարապետյանի «Էյ-Ի-Ջի Սերվիսը», Ֆրանսիական Veolia Water ընկերությունը, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը: