Զաքիր Հասանովը խոստացել է նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը խոստացել է նոր սպառազինություն և ռազմական տեխնիկա: Այս մասին գրում է Haqqin.az-ը:
«Ադրբեջանական բանակը կստանա նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա: 1 միլիարդ 105 միլիոն մանաթի հատկացումը երկրի պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության միջոցառումների ամրապնդման համար հնարավորություն կտա ձեռք բերել նոր ժամանակակից սպառազինություն և ռազմական տեխնիկա՝ բարեփոխումների շրջանակներում»,- ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: