Շվեդիան հայտարարեց ՆԱՏՕ-ին անդամակցելու Թուրքիայի պահանջների կատարման մասին
«Մենք կատարել ենք այն, ինչ խոստացել ենք, և, հետևաբար, եկել է ժամանակը, որ Թուրքիան սկսի վավերացման գործընթացը և իրագործի համաձայնագրի իր մասը»,- նշել է Շվեդիայի ԱԳՆ-ն:
Հունիսի 1-ից ուժի մեջ են մտել Շվեդիայի ահաբեկչության մասին ակտի փոփոխությունները։ Դրանք նախատեսում են ահաբեկչական խմբավորումներին մասնակցելու համար քրեական պատասխանատվության սահմանում, որը ներառում է ցանկացած գործունեություն, որն ուղղված է նման կազմակերպություններին խրախուսելուն, հզորացնելուն և աջակցելուն: