Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին. Ղարիբաշվիլի
Վրաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին: Դա բխում է ողջ Անդրկովկասի շահերից:
Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Կարծում եմ, որ Վրաստանը չեզոք, անկողմնակալ դեր է խաղացել և խաղում մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում: Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Հայաստանի հետ: Վրաստանը շատ կարևոր միջնորդական դեր խաղաց 2021 թվականին՝ Ղարաբաղյան պատերազմից հետո: Ըստ էության, մենք աջակցում ենք խաղաղության բանակցություններին, որոնք ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև, և կարծում ենք, որ դա բխում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի շահերից», -նշել է Ղարիբաշվիլին: