Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Քաղաքականություն

Փաշինյանին պաշտպանելիս մի՛ հանձնվիր, խայտառակվի՛ր մինչև վերջ

Երբ իշխանավորներից մեկը որևէ, ներեցեք արտահայտությանս, հիմար հայտարարություն է անում, թվում է, թե դրանից ավելի անհեթեթ հայտարարություն չի կարող լինել, որ կարող է զարմացնել մեզ։ 

Բայց ոչ. երկրի իշխանությունն ստանձնած պաշտոնյաները, կարծես մրցակցության մեջ մտած, փորձում են ցույց տալ, թե ով կարող է ավելի աչքի ընկնել իր անհեթեթ ու հիմար հայտարարությամբ։

Այսպես. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայտարարել է․

«Ցեղասպանության հարցը փակված է»։

 Լրագրողներին հարցին պատասխանելով՝ Սինանյանը լրջորեն զարմացել է․

«Ի՞նչ Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին է խոսքը։ Ճանաչվել է։ Գործընթացը վերջացավ, ավարտվեց․․․ ․․․ քանի որ Ցեղասպանության ճանաչումն այսքան երկար տևեց, դուք ոգևորեցիք այլ պետությունների, որոնք այսօր շրջափակման մեջ են վերցրել 120.000 բնակչության»․․․․

Անկեղծ ասած, իշխանության կողմից նման վերաբերմունքը դժվար է որակել մեկ բառով։ Սա ազգի ողբերգությունն է․․․

Ողբերգություն է, երբ տարիներով ձեռք բերածը գրիչի մեկ հարվածով, մեկ հիմար նախադասությամբ, իշխանության ձեռամբ ու թողտվությամբ զրոյի է հավասարեցվում՝ դառնում առոչինչ։

Արցախում գրեթե երբևէ ոչինչ չարած, Արցախում ներդրում չունեցած պաշտոնյան խոսում է Արցախի բլոկադայից, որովհետև, հավանաբար, քարտեզին ու կապիտուլյացիոն հայտարարությանը ծանոթ չէ: Արցախը բլոկադայում հայտնվել է ոչ թե Ցեղասպանության պահանջատիրության, այլ իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից Քարվաճառի և Քաշաթաղի շրջանները բռնապետ Իլհամ Ալիևին բառի բուն իմաստով նվիրաբերելու պատճառով: 

Ինչպես ասում են, մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ: 

Սինանյանի հայտարարության ակունքում թերևս այդ իշխանության գլուխ Նիկոլ Փաշինյանի թրքասեր, թրքահպատակ ու թրքահաճո քաղաքականությունն է։

Հիշենք վերջերս Փաշինյանի կողմից արված հայտարարությունը՝ Երևանում տեղադրված «Նեմեսիս» հուշակոթողի առնչությամբ։  

««Նեմեսիս» արձանի տեղադրումը համարում եմ սխալ որոշում»,- ասել է Փաշինյանը։

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում նաև այն, որ Ցեղասպանության թանգարանի թղթերն ու Ցեղասպանության զոհերի լուսանկարները հրի են մատնվում ու ոչնչացվում։ Ու անկախ այն բանից, թե թանգարանի պաշտոնյաներն իրենց արդարացնելու համար ինչ հեքիաթներ են պատմում, օրինակ, որ բանվորները դրանք վառել են տաքանալու համար, երբ դրսում պայծառ արև էր շողում, մենք հասուն մարդիկ ենք ու վաղուց նման հեքիաթների չենք հավատում։

Պարզից էլ պարզ է, որ Նիկոլը, հնազանդվելով արտաքին պահանջներին, ստիպում է մոռանալ 1915 թ.-ի ապրիլի 24-ը՝ կասկածի տակ դնելով Ցեղասպանությունը: 

Իշխանությունները վախեցած են նաև այն բանից, որ Թուրքիայի ԱԳՆ-ն ոչ միայն դատապարտել է հուշարձանի բացումը, այն որակել «սադրիչ».

«Սադրիչ քայլերը, որոնք անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգուն, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման ջանքերին…»։

Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստանում ամբողջությամբ մոռանան ոչ միայն 1915 թվականը, այլև դրա հետ կապված ամեն ինչ։

Նրանք դա անում են վախի ու խեղճության մթնոլորտ ստեղծելով, հասարակության վրա ճնշումներ գործադրելով, սեփական մեղքերն ու ձախողումները բարդելով ժողովրդի վրա։

Հետևանքում ստացում է այնպես, որ երբ իշխանությունները կասկածի տակ են դնում անհերքելին՝ ցեղասպանությունն ու իրականացնում ազգի հիշողության, ինքնության, արժանապատվության դեմ ուղղված ոտնձգություններ, սրան ի պատասխան հասարակությունը կամ լռում է, և կամ էլ անադեկվատ արձագանք հնչեցնում։

Արմինե Մկրտումյան