Արցախի ՊԲ-ն ադրբեջանցիների կողմից օկուպացված Շուշիի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի արձակել. ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ադրբեջանի Պն- ն, հայտարարելով Շուշիի և Մարտունու շրջաններում իբրև թե իրականացվող ինժեներական աշխատանքները խափանելու մասին, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կրակը գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ։