Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոլդովայում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Մոլդովայում ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։
Հիշեցնենք՝ Քիշնևում այս րոպեներին մեկնարկել է հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ:
Հանդիպումը տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։