Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն․ Փաշինյան
Հունիսի 12-ից հետո Վաշինգտոնում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ՝ չհստակեցնելով հանդիպման կոնկրետ օրը։
Փաշինյանը նաև հաղորդել է, որ հունիսի 2-ին տարածաշրջանային կոմունիկացիաների հետ կապված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում է նախատեսված Մոսկվայում։