Մի քանի երկրներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր կմատակարարեն Ուկրաինային
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին ասել է, որ Մոլդովայում կայացած հանդիպումից հետո ևս մի քանի երկրներ պայմանավորվել են արագորեն լրացուցիչ Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարել Ուկրաինային։
Այս մասին գրում է BBC-ն:
Դեռևս հստակ հայտնի չէ, թե մատակարարումները երբ կսկսվեն: