Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը. Ելիսեյան պալատ
Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել Քիշնևում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման կապակցությամբ:
Հայտարարությունում մասնավորապես նշվում է.
«Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հարգել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես շուտ ազատ արձակել ռազմագերիներին: Նրանք նաև հիշեցրել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունն ի նպաստ Հայաստանի։ Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և երաշխիքների սահմանման կարևորությունը: Ֆրանսիայի նախագահը մասնավորապես պնդել է թշնամական հռետորաբանությանը չտրվելու և խաղաղության ուղղությամբ ջանքերը շարունակելու կարևորությունը»,- ասվում է հայտարարության մեջ: