Իմ ղեկավարի տեսակետները կիսում եմ Արցախի և անկլավների մասով, այլապես այդ քաղաքական թիմում չէի լինի․ Հարությունյան
Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, և եթե չկիսեի, ապա այդ քաղաքական թիմում չէի լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Անկլավների հետ կապված հարցին Հարությունյանը նշեց, որ այդ հարցի պատասխանը Նիկոլ Փաշինյանն արդեն տվել է և ինքն ավելին ասել չի կարող։ Արցախի հետ կապված հարցին Հարությունյանը ևս նույնկերպ պատասխանեց։
«Իմ ղեկավարի տեսակետները կիսում եմ Արցախի և անկլավների մասով, այլապես այդ քաղաքական թիմում չէի լինի»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ անկլավների հետ կապված տարբեր հարցեր են քննարկվում և որևէ այնպիսի լուծում չկա, որից կարիք կա անհանգստանալու։