Արցախն Ադրբեջան համարելը Փաշինյանի և նրա խունտայի տեսակետն է, ոչ թե ՀՀ-ի․ Շարմազանով
Նիկոլի արածն իրականում ոչ միայն հակասահմանադրական է, այլ հակաբարոյական։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախն Ադրբեջանի մասին ճանաչելու մասին հայտարարությանը։
Շարմազանովի խոսքով՝ դա Եռաբլուրի և բոլոր զոհված տղերքի հիշատակի պղծում է։
«Նիկոլի քայլը հակաբարոյական է։ Ինձ համար անընդունելի են այն մարդիկ, որոնք լռում են: Ես քաղաքական սխալներ գործել եմ, բայց միայն այն, որ ես այսօր ու իմ նման շատ մարդիկ դեմ են արտահայտվում ու դատապարտում Նիկոլի հակաարցախյան այս քայլը, գոնե փրկության մի փոքր ճանապարհ ունեմ։ Բայց մյուսների փրկության ճանապարհը ո՞րն է»,- նշեց Շարմազանովը։
Նրա խոսքով՝ պարտավորություն կա ապացուցելու, որ Արցախն Ադրբեջան համարելը Փաշինյանի և նրա խունտայի տեսակետն է, ոչ թե ՀՀ-ի։ Հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլի այս պլանը մեծ մասը մերժում է։