Օրբանը խոստովանել է, որ աղոթել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ աղոթել է Թուրքիայի ընտրություններում Էրդողանի հաղթանակի համար, և եթե նա չհաղթեր, դա ողբերգություն կլիներ։
Այս մասին գրում է BBC-ն:
«Ջորջ Սորոսի մարդու հաղթանակի դեպքում միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա կավելանա 2-3 միլիոնով, գումարած՝ ռուսական նավթի տարանցումը կբարդանար»,- ասել է Օրբանը՝ խոսելով Էրդողանի մրցակցի մասին: