ՆԱՏՕ-ի երկրները սպառել են իրենց զինամթերքի պաշարները. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի երկրները սպառել են իրենց զինամթերքի պաշարները, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Bloomberg-ին տված հարցազրույցում։
Այս առնչությամբ նա դաշինքի անդամ երկրներին կոչ է անում որքան հնարավոր է շուտ ավելացնել Դաշինքի ծախսերը՝ հասցնելով ՀՆԱ-ի առնվազն 2%-ի և ավելի շատ պայմանագրեր կնքել պաշտպանական ընկերությունների հետ։
«Մեզ իրականում անհրաժեշտ է պայմանագրերի կնքումը, քանի որ այդ դեպքում արդյունաբերությունը պատրաստ կլինի ներդրումներ կատարել և ավելացնել արտադրությունը։ Այս պահին դաշնակիցները սպառել են իրենց պաշարները, որպեսզի կարողանան աջակցել Ուկրաինային: Սա կայուն ճանապարհ չէ, ուստի մենք պետք է մեծացնենք արտադրությունը՝ այս նոր և ավելի հավակնոտ նպատակներին հասնելու համար»,- նշել է նա:
