Ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորից մեկը գիտակցության չգալով երեկ մահացել է
Խորը ցավով եմ տեղեկացնում, որ Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս վիրավորներից մեկը գիտակցության չգալով երեկ մահացել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի ժ/պ Լևոն Սարդարյանը:
Մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծայրահեղ ծանր: