Առաջիկայում Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին. Ուոլես
Պետք է իրատես լինել և ասել, որ առաջիկայում Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին: The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը:
Միաժամանակ նա նշել է, որ մի շարք երկրներ արդեն պատրաստ են Ուկրաինայի հետ երկկողմ կամ բազմակողմ փոխպաշտպանական պայմանագրեր կնքել, ինչպես նաև պարտավորություններ ստանձնել՝ զարգացնելու ուկրաինական ռազմական ներուժը։