Փաշինյանը Էրդողանի երդմնակալությունից հետո նրա հետ երկկողմ հանդիպում կունենա
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վաղը սպասվում է Փաշինյան-Էրդողան երկկողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են Երևանիև Անկարայի հարաբերությունների վերականգնման, ինչպես նաև Երևանի և Բաքվի հարաբերությունների հարցերը։
Հիշեցնենք՝ վաղը՝ հունիսի 3-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անկարայում ներկա կգտնվի Էրդողանի երդմնակալության արարողությանը։