Փաշինյանը մեկնում է Թուրքիա՝ սեղմելու «բարեկամ» Էրդողանի ձեռքը. Նաիրի Հոխիկյան
Հեռուստամեկնաբան, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովրդական մի առած կա։ Երբ գայլերը համոզում են ոչխարներին, թե հովիվները ձեր իսկական թշնամիներն են, նրանք են հրահրում, որ գայլերի ու ոչխարների մեջ թշնամանք լինի։
Ոչխարները հրաժարվում են հովիվների բարեկամությունից, ինչից օրեր անց «բարեկամ» գայլերը հոշոտում են ոչխարներին։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանը մեզ դաշնակից չէ, Ռուսաստանը դա ընդունել է ի գիտություն։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա՝ սեղմելու «բարեկամ» Էրդողանի ձեռքը։