«Կարող է աղետ լինել». Զելենսկիին վատ լուրեր են հայտնել Ուկրաինայի մասին
Իրավիճակը վատթարանում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար, քանի որ նա կորցնում է թե՛ արևմտյան դաշնակիցների, թե՛ իր երկրի աջակցությունն ու վստահությունը: Ինչպես հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ այս մասին ասել է Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը՝ YouTube-ի իր ալիքում։
«Եվրոպան, հատկապես Արևմտյան Եվրոպան, չի ցանկանում Ուկրաինայի կողմից հակահարձակում և դա անհնարին է համարում: Նրանք կարծում են, որ կարող է աղետ լինել»,- ասում է նա։
Սոսկինի խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարի համար իրավիճակը միայն վատթարանում է: Արևմտյան դաշնակիցներն այլևս չեն հավատում հակահարձակման հաջողությանը և դեմ են արտահայտվում դրա մեկնարկին, իսկ երկիրն ավելի ու ավելի է դժգոհում նրա իշխանությունից:
«Շատ վատ ժամանակներ են գալիս Զելենսկիի համար»,- ասել է նախկին խորհրդականը։
Ավելի վաղ Օլեգ Սոսկինը պնդում էր, որ նախագահի գործողություններն ուղղված են Ուկրաինայում իշխանության յուրացմանը, իսկ երկիրն աստիճանաբար վերածվում է բռնապետության։