Վաշինգտոնի վրայով կործանիչներ են թռչել
ԱՄՆ իշխանությունները կործանիչներ են հանել «Cessna Citation» բիզնես ինքնաթիռի պատճառով, որը խախտել է ամերիկյան մայրաքաղաքի օդային տարածքը և կործանվել հարևան Վիրջինիա նահանգում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մոտավորապես նույն ժամանակ Վաշինգտոնի և շրջակա տարածքի որոշ բնակիչներ ուժեղ պայթյուն են լսել։ «Reuters»-ն ընդգծում է, որ սա կապ ունի միջադեպի հետ։
Միջադեպի պահին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը չի եղել, նա գոլֆ է խաղալիս եղել Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայի մոտ։ Ինչպես հայտնում է «The Washington Post» թերթը, կործանիչները օդ են բարձրացվել այդ բազայից։