Թուրք կոմանդոսներն արդեն Կոսովոյում են
Թուրքիան սկսել է Կոսովոյում հատուկ նշանակության ուժերի գումարտակ տեղակայել:
Այս մասին ավելի վաղ խնդրել էր ՆԱՏՕ-ն։
«65-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարական գումարտակը սկսել է տեղակայվել Կոսովոյում»,- ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։