Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար երբևէ նախապայմաններ չեն առաջադրվել. Արարատ Միրզոյան
Թուրքիայի կողմից նախապայմաններ երբևէ չեն առաջադրվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի համար։ Երկու կողմերն էլ բազմիցս հայտարարել են և ընդգծել, որ նախապայմաններ չկան, և նպատակը հարաբերությունների վերջնական կարգավորումն է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
Միրզոյանի խոսքով՝ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների կողմից, այդ թվում` բարձրագույն, հնչել են տեսակետներ, մեկնաբանություններ։
«Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման գործընթացը երբևէ այդ քննարկումների մաս չի կազմել ցայսօր։ Չկա օրակարգում այդպիսի հարց ուղղակի»,-նշեց Միրզոյանը։