Ի՞նչ ասեմ․․․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալության ժամանակ երկրորդ շարքում նստելու մասին
Դա արարողակարգային է եղել։ Այս մասին այսօր ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը նստած երկրորդ շարքում։
«Բոլոր վարչապետները երկրորդ շարքում էին։ Ասվում է, որ չնշեցին/նշեցին անունը։ Ի՞նչ ասեմ․․․ Հունգարիայի վարչապետ Օրբանը ոչ պակաս մարդ էր նախագահ Էրդողանի համար։ Որևէ տարբերություն չկար՝ ո՛չ նստածների, ո՛չ թվարկվածների համար։ Արարողակարգային բաներ են։ Վստահ չեմ, որ այսպիսի շահարկումները կենսունակ են»,-նշեց Միրզոյանը։