Բրիտանական լրատվամիջոցներին հասանելի է դարձել սպառազինությունների պայմանագիր
Բրիտանական լրատվամիջոցներին հասանելի է դարձել սպառազինությունների պայմանագիրը, որը կարող է լինել առաջին ծանրակշիռ ապացույցն այն մասին, որ Իրանը զինամթերք է վաճառում Ռուսաստանին՝ ուկրաինական պատերազմի համար։
2022 թվականի սեպտեմբերի 14-ով թվագրված 16 էջանոց փաստաթուղթը վերաբերում է ավելի քան մեկ միլիոն դոլար արժողությամբ հրետանու և տանկային արկերի, ինչպես նաև հրթիռների նմուշներին։
Աղբյուրը Sky News-ին է փոխանցել նաև փաստաթուղթը՝ պայմանագրին առնչվող հինգ էջով, որը ներառում է Տ-72 տանկի զինամթերք, հաուբիցի համար նախատեսված սպառազինություն, ինչպես նաև արկեր։ Այս գործարքն արժեցել է մոտ 740 հազար դոլար։