Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Գլենդեյլում սպանել են ծնունդով երևանցի տղամարդու․ կասկածյալին ազատ են արձակել կալանքից
Հասարակություն

Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գալիս։ Զբոսայգում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի տարածքը պետությանը վերադարձնելու գործը դեռ չի հանգուցալուծվել, «Հետք»-ը պարզել է, որ զբոսայգու ևս մեկ տարածք է սեփականաշնորհվել։

Հայաստանի օրենսդրությամբ արգելվում է անտառների, այգիների, մանկապարտեզների սեփականաշնորհումը, դրանք վաճառքի ենթակա չեն։ Բայց դա չի խանգարել Երևանի նախկին քաղաքապետեր Երվանդ Զախարյանին և Ռոբերտ Նազարյանին «Հաղթանակ» զբոսայգու՝ «Մայր Հայաստան» արձանի արևելյան մասից 6900 քմ հողամաս օտարել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի հետ փոխկապակցված անձին։

Տարիներ անց այդ հողամասի կողքին 2000 քմ հող է գնել Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին։ Նախորդ տարի երկու հողամասն էլ գնել է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Գրիգորյանը և ցանկանում է կառուցապատել։

Զբոսայգու մշտական այցելուները, որոնք բնակվում են մոտակայքում, 2022 թ․-ի մարտ ամսին այգու մեջ նոր ցանկապատ են նկատել՝ վրան՝ կողմնակի անձանց մուտքն արգելող ցուցանակ․ «Սեփական տարածք։ Մուտքն արգելվում է»։

Կադաստրի կոմիտեից պարզեցինք, որ տարածքում երկու գույք կա, որոնք սեփականության իրավունքով պատկանում են «Ռիդ» ՍՊԸ-ին։ Հողամասերից մեկը 2000 քմ է, մյուսը՝ 6900 քմ։ ՍՊԸ-ի տնօրենը դիմել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին՝ հայտնելով, որ «հողամասերը վերածվել են շինարարական աղբավայրի, ինչը բնակչության բողոքի առարկա կարող է լինել», և խնդրել է թույլ տալ հողամասերը ցանկապատել։ Վարչական շրջանի աշխատակազմը տվել է թույլտվությունը։ Կառուցապատում իրականացնող, 3.7 միլիարդ դրամ կանոնադրական կապիտալով «Ռիդ» ՍՊԸ-ն պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին։

Հողամասը սկզբում վարձել են, ապա՝ գնել

Ցանկապատված տարածքի 2 հողամասից 6900 քմ մակերեսով տարածքի նկատմամբ հետաքրքրությունը սկսվում է 2002 թ.-ից։

Երևանի քաղաքապետարանում 2002 թ.-ի դեկտեմբերի 17-ին պետական սեփականություն հանդիսացող մի շարք հողամասերի վարձակալության աճուրդ է անցկացվել։ Ցանկում ներառված է եղել նաեւ Բաբայան և Ուլնեցու փողոցների հատման մասում՝ «Հաղթանակ» զբոսայգում գտնվող 6900 քմ հողամասը։ Հողամասն աճուրդի է դրվել 25 տարի ժամկետով, հանգստի և ժամանցի համալիր կազմակերպելու նպատակով։ Վարձակալության 1 տարվա արժեքը աճուրդի մեկնարկային գնով սահմանվել է 1 միլիոն 368 հազար դրամ։ Աճուրդի հանձնաժողովը նախագահել է քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը։ Աճուրդին մասնակցել է 4 անձ, որոնք մեկնարկային գնից ավելի վճարելու իրենց առաջարկներն են արել։

Մասնակից Սիլվա Համբարձումյանն առաջարկել է վճարել 400% ավելի, Արթուր Պետրոսյանը՝ 505% ավելի, Վարազդատ Պետրոսյանը՝ 2% և Արթուր Բադալյանը` 5 % ավելի։ Աճուրդային հանձնաժողովը 5 կողմ, 2 ձեռնպահ ձայներով վարձակալության աճուրդում հաղթող է ճանաչել Արթուր Պետրոսյանին։ Աճուրդի արդյունքները հաստատվել են Երևանի քաղաքապետ Ռ․ Նազարյանի որոշմամբ։

Ամիսներ անց՝ 2003 թ.-ի ամռանը, Ռ․ Նազարյանի մեկ այլ որոշմամբ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը փոխանցվում է աճուրդի մեկ այլ մասնակցի՝ Վարազդատ Պետրոսյանին, որն ամենացածր գինն էր առաջարկել (մեկնարկային գնից 2% ավելի)։ Քաղաքապետի որոշման մեջ նշված է, որ հաղթող ճանաչված քաղաքացին հրաժարվել է գնման իր իրավունքից։ Հրաժարվել են նաև մյուս մասնակիցները, և միայն Վարազդատ Պետրոսյանն է համաձայնել վարձակալության իրավունքի պայմանագիր կնքել։ Հայաստանում տարիներ շարունակ աճուրդները նման ձևական ընթացք են ունեցել՝ վերջնարդյունքում հաղթել է այն անձը, որի համար կազմակերպվել է աճուրդը։ Վարձակալի համար պայման է սահմանվում՝ կատարել 20 միլիոն դրամի ներդրում, իսկ հանգստի և ժամանցի համալիրի կառուցումն ավարտին հասցնել մինչև 2005 թ.-ը։

2003 թ.-ի հոկտեմբերի 10-ին Վարազդատ Պետրոսյանի և Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի (2003 թ․-ի հուլիսի 1-ին ստանձնել է պաշտոնը) միջև կնքվում է հողամասի վարձակալության պայմանագիր՝ 25 տարի ժամկետով, տարեկան 1.3 մլն դրամ վարձավճարով։ Վարձակալության պայմանագրից առաջ գծվում են հողամասի սահմանները։

2003 թ.-ի հոկտեմբերի 10-ին քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ «Հաղթանակ» զբոսայգին և մի շարք այլ այգիներ ընդգրկվում են Երևան քաղաքի հաշվեկշռում։ Դրան նախորդել էր Կառավարության համապատասխան որոշումը։

Երվանդ Զախարյանի վերը նշված որոշմամբ կազմվում է «Հաղթանակ» զբոսայգու հատակագիծը։ Եվ հենց այդ ժամանակ զբոսայգու սահմաններն այնպես են գծվում, որ դրա տարածքից դուրս են մնում վարձակալության տրված 6900 քմ հողամասը, հարակից այլ տարածքներ ևս։

Այդ որոշումից 2 ամիս անց՝ 2003 թ.-ի դեկտեմբերին, Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ, վարձակալության տրված հողամասի նկատմամբ գնման նախապատվության իրավունք է տրվում։ Այսինքն՝ եթե հողամասը վաճառվի, վարձակալն այն գնելու առաջնահերթ իրավունք է ստանում։ Այդ որոշմանը նախորդել է վարձակալ Վարազդատ Պետրոսյանի՝ գնման նախապատվության իրավունք հայցելու դիմումը։ Այդ դիմումի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ս․ Դանիելյանը գրավոր հայտնել է, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սեփականության իրավունքի փոխանցման սահմանափակումների ցանկում։

Զբոսայգու տարածքը նախ վարձակալության տալով, ապա զբոսայգու սահմաններից դուրս թողնելով եւ գնման նախապատվության իրավունք տալով՝ ստեղծվում են բոլոր հիմքերը զբոսայգու մի մասը հետագայում սեփականաշնորհելու համար։ Երվանդ Զախարյանի 2003 թ.-ի դեկտեմբերի 27-ի որոշումից երկու օր անց վարձակալի հետ կնքվում է հողամասի առուվաճառքի պայմանագիր։ Իսկ 2005 թ․-ի դրությամբ վարձակալ-սեփականատերը չի կատարել խոստացված ներդրումները, չի սկսել և ավարտին չի հասցրել հանգստի և ժամանցի համալիրի շինարարությունը, փոխարենը՝ դարձել է հողամասի սեփականատեր։

ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի կինը՝ հողամասի սեփականատեր

Զբոսայգու վարձակալ, ապա սեփականատեր Վարազդատ Պետրոսյանը 2011 թ.-ին վաճառքի պայմանագրով հողամասը փոխանցել է ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի կնոջը՝ Իրինա Պետրոսյանին։ 27 տարի իրավապահ համակարգում աշխատած Կառլոս Պետրոսյանը 1999-2005 թթ. զբաղեցրել է նախ՝ Ազգային անվտանգության նախարարի, ապա՝ նույնանուն ծառայության տնօրենի պաշտոնը։ Հենց այդ ժամանակահատվածում էլ «Հաղթանակ» զբոսայգու մի մասը սեփականաշնորհվել է, ապա՝ փոխանցվել նրա ընտանիքի անդամին։

Հողամասի սեփականատեր Իրինա Պետրոսյանը այն ձեռք բերելուց 8 տարի անց վաճառել է գործարար Ռուբեն Ցոլակի Գրիգորյանին։ Գրիգորյանն էլ հողամասը ներդրել է իրեն պատկանող «Ռիդ» ՍՊԸ-ի կապիտալում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։