Հայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Քաղաքականություն

Արհամարհված «խաղաղություն»

hhtert.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահը շաբաթ օրը չնշեց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անունը, երբ թվարկեց երդմնակալության արարողությանը մասնակցող այլ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ցուցակը։ Այս մասին Թուրքիայի նախագահական համալիրից հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Թուրքիայի ղեկավարը երախտագիտության խոսքեր է ասել եւ ողջունել մի շարք երկրների նախագահներին ու կառավարությունների ղեկավարներին, մասնավորապես՝ Ադրբեջանի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Պակիստանի եւ Ուզբեկստանի նախագահներին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, աֆրիկյան մի շարք երկրների ղեկավարների։ Այդ պահին թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը հյուրերի է ցուցադրել, կադրում հայտնվել է նաեւ ՀՀ-ից հյուրը։ Թուրքիայի նախագահի կինը եւ օգնականները, ըստ երեւույթին, հուշել են, որ նա մոռացել է ինչ-որ մեկին շնորհակալություն հայտնել։ Դրանից հետո նա դիմել է որոշ քաղաքական գործիչների, ինչպես նաեւ նախագահի նախկին թեկնածու Սինան Օգանին։ Սակայն ՀՀ ներկայացուցչի անունն այդպես էլ չի տվել՝ նշելով, թե բոլոր հյուրերին թվարկելու ժամանակ չկա։

Այն, որ Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի անունը չէր տալու, հասկանալի է։ Այո, դա հուշում է հենց, այսպես ասենք, արարողակարգային տրամաբանությունը։ Բանն այն է, որ Հայաստանից մասնակցեցին մի պետության ղեկավարի երդմնակալության արարողությանը, որ 44-օրյային ամեն կերպ աջակցեց Ադրբեջանին։ Հայաստանից մասնակցեցին այն թուրքի արարողությանը, որ 44-օրյայից հետո հայտարարեց, թե Էնվերի հոգին փառավորվել է՝ դրանով պարզ ասելով, թե շարունակողն են երիտթուրքական ցեղասպան քաղաքականության։ Հայաստանից մասնակցեցին այն թուրքի արարողությանը, որ ուղղակիորեն ամեն օր սպառնում է Արցախին, Հայաստանի Հարապետությանը եւ ամբողջ տարածաշրջանին։

Հայաստանից մասնակցեցին, անունն էլ դրեցին դիվանագիտություն։ Բայց դիվանագիտությունն առանց արժանապատվության ու պատվախնդրության չի լինում։ Իսկ քանի որ չկա դիվանագիտություն առանց արժանապատվության, ուրեմն չկա նաեւ անարժանապատիվ «դիվանագիտություն» վարողի հանդեպ հարգանք։ Ու քանի որ չկա հարգանք, ապա դա անպայման պետք է երեւա արարողակարգում։ Ահա թե որն էր Թուրքիայի նախագահի՝ Հայաստանի ներկայացուցչի անունը տալու համար ժամանակ չունենալու պատճառը։

Թուրքական տանդեմը Հայաստանի հետ խաղաղություն չի ուզում։ Խաղաղություն ուզողը ցեղասպանությամբ չի սպառնում։ Իսկ Թուրքիան ու Ադրբեջանը Արցախի ու Հայաստանի վերջնական կործանումն են ուզում, եւ դա չեն էլ թաքցնում, ու սպառնալիքները հնչեցնում են ամենաբարձր՝ առաջին դեմքերի մակարդակով։

Հայաստանն էլ, ի պատասխան, հնչեցնում է՝ ինչ ուզում է լինի, գնալու է խաղաղության օրակարգով։ Հասկանալի է, որ այս գործելաոճով ստանալու ենք լավագույն դեպքում՝ նոր պատերազմ, իսկ մյուս դեպքում՝ հայրենազրկում։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում