Ռուսաստանը բենզին է ներմուծում ՀնդկաստանիցԵրևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ում․ ավտոմեքենան վերածվել է մոխրակույտիԼեհաստանում հարգված ուկրաինացի գեներալ Մարկո Բեզրուչկոն հնարավոր է ընդգրկվի Ուկրաինայի ազգային հիշողության պանթեոնումՖոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասինԱպօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը արդարության վերականգնման գործընթաց էՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը Հովհաննավանքի գործով
Ուկրաինայում նախապատրաստվում են Բելառուսից Կիևի ուղղությամբ հարձակմանըԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային կապի զարգացման համարՄեդվեդևը Իրանում կմասնակցի Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանըՆԱՏՕ-ն Բաքվում սկսել է ադրբեջանցի զինվորականների հետ դասընթացներԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացուԿԳՄՍ նախարարն ու Եգիպտոսի դեսպանը քննարկել են նոր համատեղ ծրագրերԱդրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում էՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգԱրագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կկատարվի Ագարակ գյուղի Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցումՀայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողներըԳլխավոր դատախազությունը գործարկել է նոր պաշտոնական կայքըՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում ենՄխիթարյանի հուզիչ գրառումը Ինտերի հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո4 բալանոց երկրաշարժ է եղել Թուրքիայի արևելքումԽոշոր հրդեհ՝ Արմավիրի մարզի Բաղրամյան բնակավայրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկԿառավարությունում քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցումը, Երևանի մետրոպոլիտենի արդիականացումըԱրծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետԱրմեն Գյոզալյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնիցԵրաժշտական դպրոցների առաջին դասարանցիները վերջապես կարող են ունենալ իրենց առաջին դասագիրքը․ Շաքե Հովհաննիսյանի հեղինակած ձեռնարկը տպագրության ֆինանսավորման կարիք ունիԼույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Վթարային ջրանջատում` Վայոց Ձորի մարզում հուլիսի 2-ինՏիգրան Վիրաբյանը կհամակարգի ժամանակակից արվեստի և գրահրատարակչության ոլորտները. ԿԳՄՍՆԻնչպես է Նիկոլ Փաշինյանը խորացրել ճգնաժամը. Հակոբ ԲադալյանՎերջին տարիներին մեր հարաբերությունները շատ դինամիկ զարգացում են ապրում. Վահագն Խաչատուրյանը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանինՀուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակինԳերմանիան իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել ՌուսաստանըՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 քաղաքումՀառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆՎանում հանդիպել են հայ և թուրք գործարարներըՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին«Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվականի հունիսի 30-ըԵրևանում մեկնարկել է Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի առաջին բարձրաստիճան համաժողովը՝ ուղղված ապօրինի գույքի բռնագանձմանն ու կառավարմանըԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը հասել է 399-իՓաշինյանը մասնակցել է ՊՊԾ կազմավորմանը նվիրված նիստին․ մի խումբ աշխատակիցներ արժանացել են պարգևների«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներՀՀ-ում արդարությունը կամ արդարադատությունը հասանելի է էլիտաներին, միայն էլիտաներին՝ ովքեր ունեն փող, ովքեր ունեն կապեր, ովքեր ունեն մեզ համար անտեսանելի պատմություններ. ՓաշինյանՓաշինյանն ու Միշուստինը քննարկել են Հայաստան-ՌԴ փոխգործակցության օրակարգային հարցեր. ՀՀ կառավարությունԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր (տեսանյութ)ԵՄ-ն և Թուրքիան համաձայնության են եկել համակարգել Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման խթանման ջանքերը
Քննչական մարմինը ներկայացրել է Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը 2 ամսով երկարացնելու միջնորդություն. փաստաբան
Ոտատակ ընկնողները քիչ էին, Արշակ Կարապետյանն էլ փորձում է առաջին պլանում հայտնվել. Շիրազ ԽաչատրյանՄեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Հասարակություն

350 կգ հերոինի ապօրինի շրջանառության և մաքսանենգության համար Իրանի քաղաքացին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։

Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց և, իբրև չոր խմորիչ, 1715 արկղերի հետ միասին բարձել է ավտոմեքենան ու առաքել Հայաստան՝ այդ կերպ քողարկելով և թաքցնելով թմրամիջոցը:

Ավտոմեքենան 2021 թվականի փետրվարի 11-ին Մեղրիի անցակետով ժամանել է Հայաստան, սակայն առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը Հայաստանից մաքսանենգությամբ Նիդերլանդների Թագավորություն տեղափոխելն ավարտին չի հասցվել, քանի որ թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ արտահանման նպատակով վրացական ընկերությանը պատկանող ավտոմեքենայում բարձված բեռի զննության արդյունքում:

2022 թվականի հունվարի 8-ին Իրանի քաղաքացի Ա.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմարմիջոցների մաքսանենգության օժանդակություն), 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու իրացնելուն օժանդակելը) և 35-38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների մաքսանենգության նախապատրաստություն):

Ա.Շ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը:

2022 թվականի հունվարի 12-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռով՝ Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել. նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով: