Գերմանիան կարող է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինային ժամանակակից կործանիչների մատակարարման վերաբերյալ
Գերմանիայի կառավարությունը կարող է վերանայել իր դիրքորոշումը Ուկրաինային ժամանակակից արևմտյան կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ:
Այս մասին գրում է BBC-ն:
«Այժմ մենք վերաիմաստավորման և ստուգման փուլում ենք, թե ինչ է հնարավոր, ինչ ենք ուզում և կարող ենք անել: Եվ կարծում եմ, որ մենք կորոշենք առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», - Deutsche Welle-ին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը: