Եվրոպան ընտրել է պատերազմը Ռուսաստանի հետ. Լավրով
Եվրոպան ընտրել է Ռուսաստանի հետ պատերազմի ուղին, և եթե դա այդպես է, ապա Ռուսաստանի Դաշնությունը պետք է հասնի իր նպատակներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր արտաքին քաղաքականության հայեցակարգն ասում է, որ Եվրոպան ընտրել է մեզ հետ պատերազմի ճանապարհը։ Մեզ, իհարկե, չի հետաքրքրում նրանց հետ կողք կողքի ապրելը, բայց եթե սա պատերազմ է, ապա մենք պետք է հասնենք մեր նպատակներին»,- ասել է Լավրովը։
Նախարարը նշել է, որ Ռուսաստանի նպատակները եվրոպացիների համեմատ շատ ավելի վեհ են. «Նրանք ուրիշինն են ուզում, իսկ մենք՝ մերը»: