Ռուսաստանը պարտվում է. Զելենսկի
Ռուսաստանը տանուլ է տալիս Ուկրաինայի հետ պատերազմը, և այդ միտումն արդեն ակնհայտ է ամբողջ աշխարհում։ Սակայն Ռուսաստանի իշխանությունները շարունակում են հերքել իրականությունը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կրեմլը շարունակում է աշխարհին խաբելու փորձերը։
«Չնայած համաշխարհային հանրությանը արդեն պարզ է՝ Ռուսաստանը պարտվում է այս պատերազմում, Ռուսաստանի տերերը շարունակում են հերքել իրականությունը։ Նրանք շարունակում են փորձել խաբել աշխարհին, շրջանցել պատժամիջոցները, ավելի շատ զենք արտադրել, ապահովել, որ ռեսուրսներն ու մարդիկ ավելի շատ ծախսվեն այս ագրեսիայի վրա»,- ասել է Ուկրաինայի նախագահը: