Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

ՀՀ-ն պարտավոր է չվերցնել իր ձեռքը խոթած «ղազագիրը»

hhtert.am-ն գրում է

ՀՀ-ն կարող է նոր առճակատման մեջ ներքաշվել։ ՌԴ-ի հետ եւ էներգետիկ ոլորտում։ Բանն այն է, որ Եվրասիայի եւ Եվրոպայի համար ԱՄՆ կառավարության օգնության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում եւ եվրասիական այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման հնարավորությունը՝ ամրապնդելու այդ երկրների էներգետիկ անկախությունը Ռուսաստանից եւ Չինաստանից:

ԱՄՆ-ի, նաեւ եվրոպական կողմից այս կարգ հայտարարությունները նորություն չեն։ Դրանք հնչել են նաեւ 2000-ականներին, երբ ՀՀ-ին համոզում էին փակել հայկական ատոմակայանը եւ զարկ տալ այլընտրանքային էներգետիկային։ Այդ ժամանակահատվածում ՀՀ-ն, սակայն, մնաց իր բարձունքին, այն է՝ այո, պատրաստակամ է զարգացնել վերականգնվող էներգետիկան, բայց ավանդական էներգետիկայից հրաժարվել չի պատրաստվում։ Փորձը ցույց տվեց, որ սկզբունքային լինելու պարագայում ՀՀ-ի հետ, այո՛, հաշվի են նստում միջազգային խաղացողները։ Հետագա տարիները ցույց տվեցին, որ ՀՀ-ի դիրքորոշումը՝ միջուկային էներգետիկան զարգացնելու, ճիշտ էր։

Մանավանդ, որ այդ առումով որեւէ խնդիր չէր տեսել եւ ցայսօր չի տեսնում ոլորտում մասնագիտացած միջազգային կազմակերպությունը՝ ԱԷՄԳ-ն (ատոմային էներգետիկայի միջազգային գործակալություն)։

Միջուկային ոլորտում ՀՀ-ն ավանդաբար համագործակցում է ՌԴ-ի հետ։

Համագործակցությունը բաց եւ թափանցիկ է այլ երկրների հետ եւս։ Հայկական ատոմակայանի 2-րգ էներգաբլոկի վերագործարկումից հետո (աշխարհում եզակի փորձը (փակումից հետո վերագործարկում) հենց Հայաստանից սկսվեց,-Ա․Մ․) մինչ օրս ոչ մի միջազգային կառույց երբեւէ չի խոսել Հայկական ԱԷԿ-ի վատ աշխատանքի մասին, ինչպես պարբերաբար բարբաջում են թուրքերը։ Թուրքիան, օրինակ, նոր-նոր է ատոմակայան ունենում, այն էլ՝ ՌԴ շնորհիվ, բայց իրավունք է իրեն վերապահում խոսելու ՀԱԷԿ-ի մասին։

Հասկանալի է, որ խնդիրը քաղաքական դաշտում է։ 44-օրյայից հետո Անկարան եւ Բաքուն բացահայտ ասել են, որ թույլ չեն տալու, որ Հայաստանը վերականգնի իր ռազմական եւ քաղաքական ներուժը։ Իսկ այդ ներուժի կարեւորագույն բաղադրիչներից է միջուկային էներգետիկան, որի զարգացումը շատ անհրաժեշտ է եւ՛ քաղաքական ու էներգետիկ դիվանագիտության եւ՛ էներգետիկ անկախության ու անվտանգության տեսանկյունից։ ՀՀ-ն բոլոր գործընթացները, միջազգային մասնագիտացված կառույցների հետ համատեղ, անցավ եւ երկարացրեց գործող միջուկային բլոկի շահագործման ժամկետը։ Եվ երբ արդեն քննարկում էին նոր բլոկ ունենալու հարցը, Արեւմուտքը կրկին հիշեց Հայաստանին։ Բայց որպեսզի հին ձեռագրը չկրկնի, չասաց, թե՝ ՀՀ-ին միջուկային էներգետիկա պետք չէ, ասաց՝ պետք է, բայց մոդուլային։

Մեր երկրի էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում նշվում է, որ «ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի՝ 2026թ․ հետո շահագործման ժամկետի երկարաձգումը կառավարության հիմնական առաջնահերթություններից մեկն է, իսկ այդ ժամկետի ավարտից հետո նոր ատոմակայանի կառուցումը՝ հիմնական նպատակը։ Ատոմակայանի առկայությունն էներգահամակարգում թույլ կտա ավելի դիվերսիֆիկացնել էներգետիկ ռեսուրսները, չմեծացնել ներկրվող բնական գազից կախվածությունը, ինչպես նաեւ արտանետումների ծավալը»։

Դեռ մինչ ռազմավարության ընդունումն ասել էինք, որ մասնագետները վստահ են, որ մեր էներգաբլոկը կարող է աշխատել 2026թ․ հետո էլ՝ մինչեւ 2036թ․-ն։ Ռեակտորի թրծումից հետո մեր եւ միջազգային մասնագետները դա հաստատեցին։ Եվ գործող էներգաբլոկի ժամկետի երկարաձգման առումով որեւէ երկիր ու մասնագիտական կառույց խնդիր չտեսավ։ Ժամանակն էր մտածելու նոր էներգաբլոկ կառուցելու մասին։ Ռուսաստանյան մասնագիտացված կառույցների հետ քննարկվեց 1000-1200 ՄՎտ-անոց բլոկ ունենալու հարցը։ Դարձյալ խնդիր չտեսան ո՛չ մեր եւ ո՛չ արտերկրի մասնագետները, հատկապես՝ ոչ էլ ԱԷՄԳ-ն։

Բայց վրա հասավ Արեւմուտքը։ Այն Արեւմուտքը, որն ինքը էներգետիկ կախվածություն ունի Ռուսաստանից, մեզ փորձում է իբր հանել այդ կախվածությունից։ Այն Արեւմուտքը, որ ինքը ի՛ր իսկ էներգետիկ կախվածությունը ՌԴ-ից նվազեցնելու համար ադրբեջանական կողմից գազ ստանալու դիմաց վաճառեց իր հոգին եւ իրականում անտեսեց Արցախն ու Արցախում ապրող հայությանը՝ Ադրբեջանին համարելով իր վստահելի բարեկամը։ Այն Ադրբեջանին, որ արգելված միջոցի դիմեց 44-օրյայի ժամանակ՝ սպիտակ ֆոսֆոր թափելով Արցախում կռվող հայորդիների վրա։ Այն Ադրբեջանին, որ ռազմական հանցագործությունների դիմեց, դա չթաքցրեց էլ, եւ սոցմեդիաներում հպարտացավ դրանով։

Հիմա այս նույն՝ գազի ու նավթի դիմաց հոգին վաճառած Արեւմուտքը մեր ձեռքն ուզում է խոթել մոդուլային ատոմակայան կառուցելու «ղազագիրը»։ Այսինքն՝ գազի ու նավթի դիմաց Ադրբեջանի առաջ կանգնեցնել է ուզում էներգետիկ դիվանագիտությունից ու անկախությունից զուրկ Հայաստանի։

Կարեւոր մի դիտարկում․ տեխնիկական առումով, հետեւելով մեր եւ արտերկրի մասնագետների, միջազգային մասնագիտացված կառույցների գնահատականներին, այո, մենք նոր ԱԷԿ ունենալու խնդիր չունենք․ եւ՛ հզոր դպրոց ունենք միջուկային ոլորտում, եւ՛ միջազգային համագործակցության հստակ եւ հաջողված ձեւաչափ։ Բայց քաղաքական առումով խնդիր կա ու այդ խնդիրը, ցավոք, մեզ հրամցնում են հենց ՀՀ-ի օրվա իշխանական քաղաքականությունը վարողները։ Նրանք թելում են Արեւմուտքի ասեղը՝ ընդդեմ ՌԴ-ի։ Ընդգծենք՝ ընդդեմ ՌԴ-ի, բայց ոչ հանուն Հայաստանի։ Այն երաշխիքները, որ ստացել էինք միջազգային հարթակից 2-րդ բլոկի վերագործարկումից հետո, 2018-ից հետո հենց ՀՀ իշխանության հարթակը զբաղեցնողները ի չիք են դարձնում։

2019 թ. ՀՀ իշխանության եւ պետդեպարտամենտի ներկայացուցիչների մի քանի հանդիպումներում խոսքն առավելապես եղել է մոդուլային կայանի կառուցման մասին։ Մինչդեռ մոդուլայինները ռեզերվային հարց են լուծում ընդամենը։

Եթե ավելի պարզ, ապա՝ մոդուլայինները փոքր հզորության են ու չեն ապահովի այն աշխարհաքաղաքական, գեոռազմավարական նշանակությունը մեզ համար, ինչ ունի ավանդական հզորությամբ ատոմակայանը։ Ահա պարզ բացատրությունը, որի մասին խոսում են մասնագետները, բայց լռում է ՀՀ-ի «վերնախավը»։

Աշխարհաքաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում։ Մենք պետք է մտածենք միջին եւ բարձր հզորության միջուկային էներգաբլոկի մասին՝ գեոռազմավարական խնդրի լուծման համար։ Նաեւ՝ տնտեսական (եթե զուտ այդպիսին ընդունենք) այս կարգի հարցերը մենք չենք կարող դիտարկել զուտ տնտեսական պրիզմայով։ Տնտեսական հարցերը մենք անպայման պետք է քննարկենք անվտանգային տիրույթում։ Եվ հարկ է, որ տնտեսական խնդիրները բավարարեն անվտանգային, պաշտպանական պահանջները։ Բացատրությունը շատ պարզ է եւ հստակ՝ դիտարկելով տարածաշրջանային ծավալումները եւ մեզ թշնամի երկրների հայատյաց նկրտումները։

ՀՀ-ին անհրաժեշտ է բարձր հզորության միջուկային կայան, ոչ թե մոդուլային։ Գործող բլոկի հզորությունը 440 ՄՎտ է։ Մոդուլայինները լինում են 10 ՄՎՏ-ից սկսած։ Քանի՞ մոդուլային պիտի կառուցենք գոնե այսօրվա հզորությունն ունենալու համար՝ տա՞սը, քսա՞ն․․․ Միջուկային ոլորտ ենք զարգացնելու՞, թե՞ քարկտիկ խաղալու։ 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր