Տոյվո Կլաարը Հայաստանից հետո կմեկնի Ադրբեջան
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ժամանել է Հայաստան, որից հետո կայցելի Ադրբեջան: Այս մասին Կլաարը հայտնել է Twitter-ի իր էջում։
Կլաարը կշարունակի քննարկումներն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության հաստատման շուրջ։